«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ
2012-05-08
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ե.Չարենցի փողոցի 1 հասցեում գտնվող 4748.5 հազ.դրամ սկզբնական արժեքով ու 515.76 քառ.մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը և պետական սեփականություն հանդիսացող 0,0832 հա մակերեսով հողատարածքն (իրավունքի գրանցման 2012 թվականի փետրվարի 29-ի թիվ 20922012-08-0032 վկայական) ու Ախուրյան համայնքի Ե.Չարենցի փողոցի թիվ 20/5 հասցեում գտնվող 2089.5 հազ.դրամ սկզբնական արժեքով ու 682.95 քառ.մետր ավտոտնակները և պետական սեփականություն հանդիսացող 0.0935 հա մակերեսով հողատարածքն (իրավունքի գրանցման 2012 թվականի փետրվարի 29-ի թիվ 20922012-08-0033 վկայական), հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակության օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման – ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:












