«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012/2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

2012-04-26

Նախագիծ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների` բակալավրիատի կրթական ծրագրով 2012/2013 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը` համաձայն NN 1-6 հավելվածների: 
2. Սահմանել, որ`
1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված արական սեռի ուսանողներն ուսումնառության ամբողջ ընթացքում, անկախ փոխատեղման արդյունքից, օգտվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից,
2) միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում հաստատել բարձրագույն ուսումնական հաստատություններում, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը` ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։