ԵՊLՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը

2012-04-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1հրամանով «Երևանի  Վ. Բրյուսովի  անվան  պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե  Գասպարյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:  ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ  Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանն այսօր ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատար Գ. Գասպարյանին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։