ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

2012-04-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ը  պաշտոնական այցով մեկնել է Բուխարեստ՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:
Այցի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվելու է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը:
Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրների նախարարական գագաթաժողովում  վերջնականապես կհաստատվի և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար: Քարտուղարության փոխանցումը Հայաստանին բարձրագույն կրթական համակարգում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների միջազգային ճանաչման լավագույն գնահատականներից է: Այն նոր հեռանկարներ է բացում ինչպես Հայաստանի կրթական համակարգի, այլև երկրի  միջազգային  հեղինակության և վարկանիշի բարձրացման առումով: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովի շրջանակում կրթական հարցերի պատասխանատուներին հնարավորություն է ընձեռվելու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները` Եվրոպայում բարձրագույն կրթության համաձայնեցված համակարգ ապահովելու նպատակով:
ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են  նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունությոն ազգային տեղեկատվական կենտրոնի տնօերն Գայանե Հարությունյանը, ինչպես նաև ԿԳՆ-ի և ուսանողական համայնքի ներկայացուցիչներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։