Նախարարն ընդունել է դեսպանին
2012-04-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական կրթական համագործակցության հարցեր: Ողջունելով դեսպանին` նախարարը հույս է հայտնել, որ կրթության ոլորտում համագործակցությունը նոր շունչ կհաղորդի երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված ավանդական կապերին:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ կրթության և մշակույթի ոլորտները երկու երկրների միջև առկա համագործակցության կարևորագույն ոլորտներից են, և վերջինս պետք է շարունակական բնույթ կրի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության և եվրոպագիտության դասավանդման հետ կապված խնդիրներ:












