Դպրոցների վարչակառավարչական գործառույթների համակարգչայնացման աշխատանքներ
2012-04-13
«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով 2004-2009 թթ. ընթացքում ՀՀ 1153 դպրոց համալրվել Է համակարգչային սարքավորումներով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում դպրոցներին են տրամադրվել 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր, ինչպես նաև այլ համակարգչային սարքավորումներ: Դպրոցների մեծ մասում անցկացվել են տեղական տարածքային ցանցեր: Ըստ այդմ, եթե 2004 թվականին աշակերտ/համակարգիչ հարաբերակցությունը 1/300 էր, ապա ներկայումս այդ ցուցանիշը կազմում է 1/23.4, մեկ դպրոցի հաշվով համակարգիչների թիվը կազմում է 1/11.5: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով տարբեր աղբյուրներից ստացված սարքավորումները, ՀՀ հանրակրթական դպրոցները հագեցված են շուրջ 16535 համակարգիչներով: Միևնույն ժամանակ, համակարգչային դասարանների ստեղծումը դպրոցներում տեխնոլոգիաների կիրառման միայն մեկ ուղղություն է: Դպրոցում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կիրառվում են ոչ միայն դասավանդման և ուսումնառության գործընթացում, այլև դպրոցի գործունեության բոլոր ասպեկտներում:












