Դպրոցներին կտրամադրվեն համակարգչային սարքավորումներ
2012-04-12
Ապրիլի 13-ին, ժամը 1300-ին «Յունիքոմփ» ընկերությունում /Չարենցի 37/ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ հանրակրթական դպրոցներին կտրամադրվեն համակարգչային սարքավորումներ` վարչակառավարչական գործառույթների ավտոմատացման նպատակով: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։