«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ԵԲԿՏ) ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ, ԲՈԼՈՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ 2015 ԹՎԱԿԱ

2012-04-12

ՆԱԽԱԳԻԾ
Արձանագրային 
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2015թ-ի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի, Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման և 2012 թվականի հուլիսի 1-ից 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձմանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանին. Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանին՝ միջոցառումների կազմակերպման և անցկացման համար 2013-2015 թվականների պետական բյուջեով նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` Հայաստանի Հանրապետության 2015թվականի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի աշխատանքների համակարգման նպատակով, եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։