Վավերացում՝ արդյունքների և նոր հեռանկարների

2012-04-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն  Սարգսյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Կարևորելով մասնավոր և հասարակական կառույցների ներգրավումը կրթության ոլորտում՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է մեր անցած ճանապարհի արդյունքները և նոր հեռանկարներ է ստեղծում կրթության ոլորտում հանրային հատվածից ներդրումներ ապահովելու համար:
Կրթության ապահովումը, իհարկե, պետության պարտականությունն է, սակայն  ժամանակակից աշխարհում կրթության զարգացման և համաֆինանսավորման շնորհակալ գործում լուրջ նպաստ են ունենում նաև  հանրային գիտակցություն և սոցիալական պատասխանատվություն ունեցեղ մասնավոր ընկերությունները: Հայաստանում դրանց թիվն առայժմ հեռու է ցանկալի մակարդակից: Եթե Հայաստանի 1000 խոշոր հարկատուները կարողանային քիչ թե շատ մասնաբաժիններ ունենալ կրթության ոլորտի ներդրումներում, ապա մենք կկարողանայինք որակյալ աճ ապահովել կրթության բոլոր հատվածներում: Իսկ կրթական ոլորտի ներդրումները պետք է իրականացվեն բացառապես պետության հետ համագործակցությամբ»:  
Նախարարը, շնորհակալություն հայտնելով «Փյունիկ» հիմնադրամին համագործակցության համար, նշել է, որ վերջինիս աջակցությամբ հանրապետության կրթական հաստատություններում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Վերջին 4 տարում ԿԳՆ-ի և հիմնադրամի աջակցությամբ հանրապետության դպրոցներում կահավորվել են «Ֆիզիկա», Քիմիա» և  «Կենսաբանություն» առարկաների շուրջ 750 լաբորատորիա, տեխնիկապես վերազինվել Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան և նույն բուհի Գյումրիի մասնաճյուղը: Ծրագրեր են իրականացվել նաև ԵՊՀ-ում և ԵՊԲՀ-ում, ինչպես նաև ավագ դպրոցներից մեկում:
 «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը նշել է, որ իրենց հիմնադրամն աշխատանքներ է կատարում բազմաթիվ ոլորտներում՝ շեշտադրելով, սակայն, կրթության ոլորտըÖ‰ Ընդգծելով, որ իրենց հիմնադրամը այդպես էլ կոչվում է` «Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ», Լևոն Սարգսյանը նշել է.«Առանց կրթված սերունդ ունենալու հնարավոր չէ լավ ապագա կառուցել»Ö‰
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ ԿԳ նախարարը ներկա է գտնվել  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ  ձևավորված համակարգչային լսարանի բացմանըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։