ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցուÕ

2012-04-06

Սիրելի մայրեր, տիկնայք, աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մեր ազգային նկարագրի կարևոր առանձնահատկությունը դարեր շարունակ եղել և մնում է հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու հարգանքը: Հայ կինն ու մայրն իր առաքինի կերպարով, խոհեմությամբ և իմաստությամբ  մշտապես առանձնակի ջերմություն ու շունչ է տվել մեր օջախներին:
Նրանց շնորհիվ դաստիարակվել են սերունդներ, արմատավորվել  ազգային ինքնության  վեհ արժեքներ,  պահպանվել են հայ ընտանիքներում դարերով ձևավորված ավանդույթներ: Մայրության և գեղեցկության այս հիասքանչ տոնի առիթով շնորհավորում եմ կրթության և գիտության համակարգի բոլոր կանաց և աղջիկներին, ովքեր առանձնակի հոգատարությամբ և մայրական քնքշանքով են կատարում իրենց մասնագիտական պարտականությունները` կրթում ու դաստիարակում են այնպիսի սերունդ, որը  դառնալու է մեր երկրի հետագա զարգացման ու առաջընթացի հուսալի երաշխավորը:
Սիրելիներս, մեծագույն գնահատանքի և խոնարհումի արժանի այս օրը մաղթում եմ ձեզ ուրախ տրամադրություն, անսահման սեր, կանացի երջանկություն, խինդ ու բերկրանք:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։