Մեկնարկել են ուսանողական 13-րդ մարզական խաղերը
2012-04-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 13-րդ հանրապետական մարզական խաղերի բացմանը, որը տեղի է ունեցել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզահամալիրում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ուսանողական հերթական խաղերը հայտարարելով բացված, շնորհավորել է մարզական մրցաշարի բոլոր մասնակիցներին և նշել, որ խաղերն այս տարի նվիրված են ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձինÖ‰
«Մասնակցելով այս խաղերին՝ դուք բարձր եք պահելու ոչ միայն ձեր բուհի պատիվը, այլև բուհական ողջ համակարգի մարզական դրոշը»,- ընդգծել է նախարարը: Նա նաև նշել է, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան այս տարի դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ, և հուլիսի 13-23-ն Իսպանիայում տեղի ունենալիք Եվրոպական ուսանողական օլիմպիադային կմասնակցեն նաև Հայաստանի ուսանող-մարզիկները: «Ես վստահ եմ, որ ուսանողական սպորտը Հայաստանում լավ հեռանկարներ ունիÖ‰ Բոլորս պետք է հասկանանք, որ առողջ ապրելակերպը ոչ թե վարչական, ուսումնական, ծրագրային հրամայական է, այլ յուրաքանչյուր մարդու համար սեփական առողջությունը փայփայելու հրամայական»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել ուսանողական ակումբների զարգացմանն ու բուհերի մարզաբազաների բարելավմանըÖ‰
Մարզական խաղերը կանցկացվեն ապրիլ-մայիս և հոկտեմբեր ամիսների ընթացքումÖ‰ Ուսանողներն իրենց ուժերը կչափեն հետևյալ մարզաձևերում՝ սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, կրոսավազք, մինի ֆուտբոլ, լողÖ‰ Մարզական խաղերի կազմակերպիչներն են՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիանÖ‰