Միջազգային օլիմպիադա՝ երկու երկրների դպրոցականների մասնակցությամբ

2012-03-29

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանն այսօր ընդունել է Մոսկվայում գործող «Ստեղծագործ երիտասարդության գիտատեխնիկական տան» ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Վ. Հեքելեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մանկավարժների և դպրոցականների գիտակրթական խումբը մարտի 17-ին ժամանել  էր Հայաստան մասնակցելու ՀՀ կրթության  և գիտության նախարարության աջակցությամբ և Քվանտ վարժարանի  մասնակցությամբ կազմակերպված միջազգային օլիմպիադային՝ չորս առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղագիտություն:
Պատվիրակության անդամները նախարարի տեղակալին ներկայացրել են օլիմպիադայի արդյունքում  արձանագրված ձեռքբերումները և նախանշել առկա խնդիրները: Օլիմպիադային մասնակցել է ՌԴ 8-11-րդ դասարանների 20 դպրոցական, 8 մասնակից ներկայացրել է «Քվանտ» վարժարանը: Մ. Մկրտչյանը բարձր է գնահատել նման համատեղ միջոցառումների անցկացումը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ձևավորված համագործակցության ընդլայնման հետ կապված այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։