«ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-03-29

ՆԱԽԱԳԻԾ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել  <<Աուտիզմ ազգային հիմնադրամ>> (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Լիլիթ Էդուարդի Աթաջանյանին (անձնագիր` AH 0633069, տրված` 011-ի կողմից, 2008 թվականի հուլիսի 23-ին):
5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը,
2)  Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր  պետական  գույքի  կառավարչության  վարչության  պետի հետ  համատեղ  ապահովել  սույն  որոշման  7-րդ կետում  նշված  գույքի  անհատույց  օգտագործման  պայմանագրի  կնքումը, պետական  գրանցումն և  պայմանագրի  նոտարական  վավերացումը` պայմանագրից ծագող  գույքային իրավունքի  պետական գրանցման  ծախսերն  իրականացնելով հիմնադրամի  միջոցների հաշվին :
7.Հայաստանի Հանրապետության  կառավարությանն  առընթեր պետական գույքի կառավարման վարչության  աշխատակազմ>  պետական կառավարչական  հիմնարկի  տնօրինությանը հանձնված  Երևանի  քաղաքապետարանի  ենթակայության  <N 163 հիմնական  դպրոց>  պետական ոչ  առևտրային  կազմակերպությանն  ամրացված  Երևան քաղաքի  Գյուրջյան 13 հասցեում   գտնվող  ուսումնական  համալիր շենքի 6-րդ  մասնաշենքը` 3496.5 հազ.դրամ  սկզբնական և 1432.79 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով  ու 777.0 քառ.մետր ընդհանուր   մակերեսով  /մասնաշենքի  փաստացի  մակերեսի  համար հիմք ընդունել  սեփականության   իրավունքի  պետական  գրանցման  վկայականում  նշված  մակերեսը/ , հետ  վերցնել և  անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով  հանձնել   Հիմնադրամին :    
8. Սույն որոշման 7-րդ կետով Հիմնադրամին ամրացված մասնաշենքի վերանորոգման  աշխատանքների կատարման և գույքի ձեռքբերման  համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 70.000.0 հազ. դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով:
9.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված գումարը հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
10. Սահմանել, որ  սույն  որոշմամբ  ստեղծվող  հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական  կազմը  հաստատվում է  Հայաստանի Հանրապետության  վարչապետի կողմից:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։