Խրախուսվել են Արցախի և Ջավախքի լավագույն ուսանողները

2012-03-14

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանն այսօր տարբեր բուհերի  ավելի քան 200 լավագույն ուսանողների տրամադրել են միանվագ դրամական աջակցություն` յուրաքանչյուրին երկու հարյուր հազար դրամի չափով:                    
 Խրախուսվել են Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով   բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին,  նշել է. «Շարունակեք լավ սովորել, քանի որ կրթությունն է ապագայի հաջողությունների բացառիկ նախապայմանը: Կոչ եմ  անում կրթությունն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք և Լեռնային Ղարաբաղ` շենացնելու և զարգացնելու մայր հայրենիքի այդ հատվածները ևս»: Նախարարը նշել է, որ հետագայում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող ծրագրում կընդգրկվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուսանողները:  Նմանատիպ ծրագիր է նախատեսվում նաև Ջավախքի, Արցախի և Հայաստանի լավագույն ուսուցիչների համար: «Նաև նախնական պայմանավորվածություն ունենք հեռավոր և սահմանամերձ շուրջ 50 գյուղերի  դպրոցներում համակարգչային վերազինում կատարել»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։