Պարգևատրվել են աղետներին դիմակայելու ծրագրին մասնակից դպրոցները
2012-03-12
«Մենք պետք է շարունակենք համագործակցությունը, որպեսզի կարողանանք բարելավել գիտելիքներն աղենտներին պատրաստված դիմակայելու համար: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի «Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում» ծրագրին մասնակցող դպրոցների թիվն ընդլայնվի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ այս ծրագիրը մեր երկրի համար առանձնակի կարևորություն ունի, քանի որ Հայաստանը սեյսմիկ առումով գտնվում է ռիսկային գոտում:
Մրցույթին Երևանից և մարզերից մասնակցել են 78 հանրակրթական դպրոցներ, որոնք մշակել և ներկայացրել են աղետներին դիմակայելու իրենց ծրագրերը: Նրանցից 11-ը խրախուսվել են` առաջին տեղը գրաված մասնակիցները ստացել են նոութբուքեր, երկրորդ տեղը` համակարգիչներ, իսկ երրորդ տեղը` տպիչներ:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կառավարության կողմից գույքագրվել են վթարային դպրոցական շենքերը, որոնք դպրոցաշինական առաջիկա ծրագրերում առաջնահերթություն կունենան: Արտակարգ իրավիճակների նախարարը նշել է, որ Հայաստանում ստեղծվել է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որում ներառված են բոլոր կրթական հաստատությունները: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆիանա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը կարևորել են աղետների ռիսկերի կառավարման կրթությունը, նշելով, որ այն համաշխարհային մարտահարավեր է:












