«ՍԻՐԵÕ›Ք ՊՈԵՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ- 2012

2012-03-12

 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնը` «ՍիրեÕ›ք պոետի գույները» խորագրով:
Մրցույթի նպատակն է խրախուսել հայ պոեզիայի իմացությունը, նպաստել հայ մանուկների և պատանիների մոտ պատկերավոր մտածողության զարգացմանը, զգացական աշխարհի հարստացմանը` կիրառելով բանաստեղծական արվեստի  հանդեպ գեղագիտական մոտեցում:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նկարչության հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Մրցույթ-փառատոնը նվիրված է հայ պոեզիային և մասնակիցներից ակնկալվում է վերլուծական և ստեղծագործական անդրադարձ հայ պոետիկ արվեստին առհասարակ կամ առանձին երկերին (անկախ իրենց թեմատիկայից), բանաստեղծների կերպարներին կամ հայ պոեզիայի զարգացման որևէ փուլին կամ հանգուցային պոետներին:
Հնարավորության դեպքում, ցանկալի է կրթական հաստատության կամ երկրի կողմից նկարների կենտրոնացված առաքումը` տարբեր տարիքի հատկապես հաջողված նկարների ընտրությամբ:
Մասնակիցները պետք է դիմեն nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև հունիսի 3-ը ներառյալ:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում, որը տևելու է հոկտեմբերի առաջին տասնօրյակից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը:  Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի ալբոմում:
Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հոկտեմբերի առաջին տասնօրյակում կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի ալբոմ: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ: Իսկ հիմնական 10 հաղթողները կհրավիրվեն Երևան մեկշաբաթյա մշակութային ծրագրով:
Այցելության ընթացքում ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մասնակիցները հոգում են ճանապարհածախսը:
Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ:
Մրցույթ-փառատոնին մասնակցող դպրոցների մանկավարժների համար կկազմակերպվի և կտեսագրվի սեմինար, որը ապրիլ ամսին կտեղադրվի Գեղագիտության ազգային կենտրոնի պաշտոնական www.nca.am կայքում:
Փառատոնի շրջանակներում ցուցադրության մեկ ամսվա ընթացքում կկազմակերպվի մանկական պոեզիայի մրցույթ: Մրցույթը անցկացվելու է «Էդիտ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ: Ներկայացված մանկական բանաստեղծություններից լավագույնը կտպագրվեն առանձին գրքույկով, որը կտրամադրվի հեղինակներին:
Նախատեսվում են նաև այլ տեսակի միջոցառումներ Հայաստանի և Սփյուռքի մասնակիցների համար:
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի նկարագրությունը:
Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.    +374 10 58-13-91
ֆ‎աքս.  +374 10 52-73-43
Էլ.փոստ.    spyurq@yahoo.com
Կայքէջ.    www.edu.am,     www.armedu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. 374 10 52-75-60
Էլ.փոստ.    nkarchakan@gmail.com
Կայքէջ.    www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։