Մրցույթ` «Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակում»
2012-03-12
Մրցույթի հիմնական նպատակն է նպաստել կրթական համակարգի և հաստատությունների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը, արդիականացնել դպրոցների պատրաստվածության մակարդակը` հասցնելով այնպիսի աստիճանի, որ առկա կարողությունների և համակարգերի գործադրմամբ դպրոցներն ի վիճակի լինեն կանխատեսել, պատրաստվել և արձագանքել հնարավոր աղետներին` հաշվի առնելով տեղական պայմանները:
Մրցույթին մասնակցել են 78 հանրակրթական դպրոց: Մրցանակային տեղեր են զբաղեցրել 11-ը: Առաջին տեղը գրաված մասնակիցները պարգևատրվել են նոութբուքերով, երկրորդ տեղը ՝ համակարգիչներով և երրորդ տեղը` տպիչներով:
Մրցանակակիր դպրոցների ցանկ
I կարգի մրցանակ
Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոց - Լոռի
Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց - Լոռի
II կարգի մրցանակ
Այգուտի միջնակարգ դպրոց -Գեղարքունիք
Մասիսի թիվ 1 հիմնական դպրոց- Արարատ
Երևանի թիվ 155 հիմնական դպրոց- Երևան
Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց- Շիրակ
III կարգի մրցանակ
Լճաշենիմիջնակարգդպրոց -Գեղարքունիք
Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոց -Արարատ
Մրցանակակիր
Երևանի թիվ 76 հիմնական դպրոց- Երևան
Երևանի թիվ 150 հիմնական դպրոց -Երևան












