««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐ
2012-03-05
1.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կապանի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կապանի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի կազմի և արժեքի համապատասխան հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) մեկամսյա ժամկետում ապահովել`
ա.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` «Կապանի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,
բ.<Կապանի N 2 ավագ դպրոց> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












