ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՖԻԶԻԿԱ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ/ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ/
2012-03-05
Օլիմպիադային կարող են մասնակցել 8-րդ և բարձր դասարանների աշակերտներ: Մրցույթները կայանալու են երկու խմբերի` 8-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև:
Օլիմպիադան անցկացվելու է երեք փուլով` նախապատրաստական և երկու՝ մրցութային: Նախապատրաստական և առաջին մրցույթային փուլերը կազմակերպվում են դպրոցներում` օլիմպիադայի կազմակերպիչների օգնությամբ հեռավար կարգով: Երկրորդ մրցութային փուլը, որն անցկացվելու է առաջին փուլում հաղթողների միջև, կազմակերպվելու է կենտրոնացված` ս.թ. հուլիսի 23-27-ը Երևանում:
Երևանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադայի երկրորդ փուլի ընթացքում մասնակիցների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան դպրոցները:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը լրացնել մասնակցության հայտը և այն ուղարկել info@olymp.am էլեկտրոնային հասցեով: Գրանցման ենթակա են միայն դպրոցները:
Օլիմպիադայի հետ կապված մանրամասներ և լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն www.olymp.am կայքում:
Օլիմպիադայի անցկացման պայմանների, կարգի վերաբերյալ ամփոփագիրը, մասնակցության հայտաձևը և օլիմպիադայի երկրորդ փուլի ծրագրի նախագիծը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական www.edu.am և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի www.armedu.am կայքէջերում` «Սփյուռք» բաժնում:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@olymp.am
Կայքէջ. www.edu.am, www.armedu.am












