Նախարար Արմեն Աշոտյանը՝ Հայկյան մրցանակակիր

2012-02-29

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակների են արժանացել 2011 թվականին երիտասարդական տարբեր բնագավառներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կայույցները:
Պարգևները մրցանակակիրներին է հանձնել վարչապետը:Հայկյան մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարադների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում մրցանակի է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը, որըստացել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում պարգևատրվել են Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողական խորհուրդները: Մրցանակներ են հանձնվել նաև այլ անվանակարգերում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։