Գերմաներենի ծրագիր աշակերտների համար

2012-02-28

«Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակներում գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունը և (ԳՄՓԾ/DPAD) Դաշնային արտգործնախարարությունը գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տալիս ուսուցողական այցով չորս շաբաթ անցկացնել Գերմանիայում: Դիմելու համար անհրաժեշտ նախադրյալներն են.
-նվազագույն տարիքը՝ 15, առավելագույնը՝ 17,
-գերմաներենի առնվազն երկու տարվա ուսումնառություն,
-չպետք է լինել ավարտական դասարաններում,
-2010 թվականի հունվարից ի վեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության որևէ պաշտոնական ծրագրի պետք է մասնակցած  չլինի:
 Հայտերը պետք է ներկայացնել դեսպանություն մինչև ս.թ. մարտի 8-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։