Դրամաշնորհային ծրագիր ոչ-պետական բուհերի համար

2012-02-24

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում` որակի ապահովման ներբուհական ստորաբաժանումներ ստեղծելու և/կամ կարողությունները հզորացնելու, դրանց գործունեությունը խթանելու, ինչպես նաև բուհերում նոր ընթացակարգերով և մեխանիզմներով որակի ներքին գնահատում իրականացնելու նպատակով, նախատեսվում է մրցութային կարգով ընտրված 5 ոչ պետական բուհերի տրամադրել դրամաշնորհներ:
Մրցութային կարգով դրամաշնորհներ կարող են ստանալ այն ոչ պետական բուհերը, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում, ունեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհված գործունեության լիցենզիա, պետական հավատարմագիր և ոչ պակաս քան 5 հավատարմագրված  մասնագիտություն (այսուհետ ոչ պետական բուհեր): Եթե  ոչ–պետական բուհն ունի մասնաճյուղ(եր), այն պետք է մասնակցի ծրագրին մասնաճյուղ(եր)ի հետ միասնական հայտով:
Դրամաշնորհային պայմանագրերի կնքումը կիրականացվի ըստ փուլերի` համաձայն Դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կողմից ս/թ փետրվարի 10-ին հաստատված ժամանակացույցի:
Դրամաշնորհի ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի մայիսի 20-ը:
Պարզաբանումների նպատակով ս/թ. փետրվարի 28-ին, ժամը 11-ին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում (ք.Երևան, Ս.Վրացյան 73) տեղի կունենա ընդհանուր խորհրդատվություն վերոնշյալ ոչ-պետական բուհերի ներկայացուցիչների համար: Խնդրում ենք, մինչև ս/թ. փետրվարի 27-ը  հաստատել ընդհանուր ժողովին Ձեր մասնակցությունը հետևյալ էլեկտրոնային հասցեով. cfep@arminco.com:
Լրացուցիչ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. (+374 10) 55 91 47կամ այցելել www.cfep.am:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։