Հայրենասեր քաղաքացի ձևավորելը՝ գլխավոր խնդիր

2012-02-24

Տարբեր պետական գերատեսչություններ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցելով, դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներ են իրականացնում: ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այսօր մի շարք զինղեկների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների  հանձնել է ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդությանն հարցերի նախարարությունների կողմից տրված պետական պարգևներ:
 ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մանկավարժներին, նշել է. «Ես համոզված եմ, որ ձեր ամենօրյա աշխատանքն արժանի է մշտական գնահատանքի: Ազգային և մրցունակ դպրոցի գլխավոր խնդիրը ոչ միայն աշակերտին գիտելիք տալն է, այլև հայրենասեր քաղաքացի ձևավորելը, ինչն առանց ձեր հետևողական աշխատանքի հնարվոր չէ պատկերացնել»,-նշել է նախարարի տեղակալը: Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև նախազորակոչային պատրաստության գործում ունեցած ներդրման համար մանկավարժները ստացել են պատվոգրեր և նվերներ, իսկ Երևանի թիվ 53 դպրոցի զինղեկ Տիգրան Ազիզյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։