Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստ

2012-02-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Գործատուների և արդյունաբերողների միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաև շահագրգիռ  պետական կառույցների ներկայացուցիչներ: 

Հոգաբարձուների խորհրդի անդամները բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ են ընտրել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, քարտուղար՝ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Հովհաննիսյանին: Նիստի ընթացքում խորհրդի անադամները 10 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքով Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն են ընտրել Մարինե Հակոբյանին, ով մինչ այդ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Խորհուրդը հաստատել է նաև  Ուսուցման ազգային հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները:
Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում կադրերի մրցունակության բարձրացմանը` գործատուների աջակցությամբ կազմակերպելով վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։