Տնօրենների հավաստագրման քննություններ

2012-02-23

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  հաստատվել է   հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի փետրվարի 28-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում  /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:  Քննությունները տեղի կունենան փետրվարի 28-ին, մարտի 1,2,6,14,16,20,22,23-ին: Քննությունների մեկնարկը ժամը 9.30-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։