Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում

2012-02-22

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2012-2013 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:
Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար 6 կրթաթոշակ՝  2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա:
Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 6 կրթաթոշակ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա  2հետբուհական:
Ռումինիայի և Բուլղարիայի բուհերում սովորելու համար առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
Ռումինիայի բուհերում սովորելու համար մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։