Մայրենիի միջազգային օր

2012-02-22

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականից փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենիի միջազգային օր: Հայաստանն արդեն ութ տարի է, որ այդ օրը ներառել է պետական տոնացույցում, և այն իր ուրույն տեղն է գրավել Գիտելիքի օրվա, Գրի ու դպրության, Թարգմանչաց տոների կողքին: Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հետ համատեղ կազմակերպել  էր միջոցառում, որը ևս մեկ առիթ էր հանրության ուշադրությունը սևեռելու և անդրադառնալու հայոց լեզվի, որպես մեր ազգային ամենամեծ մշակույթի, պահպանման ու զարգացման խնդիրներին:
Միջոցառմանն ելույթներով հանդես են եկել Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը, ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մ. Հովյանը, «Լեզվաշխարհ» պարբերականի խմբագիր և համակարգող Ա. Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր դերասանուհի Գ. Մեջլումյանը և ուրիշներÖ‰ Ցուցադրվել է Ժ. Դադասյանի «Հայոց այբուբենը» ֆիլմը, արվեստագետ Ա. Համբարյանի «Հայոց գրերը» երգի տեսահոլովակըÖ‰
Հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի ու նվիրումի համար և «Մայրենիի միջազգային օրվա» առթիվ՝ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պատվոգրով պարգևատրվել են կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։