«ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-02-22

 ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն <Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է
1. <Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ>  պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ու <Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոց> պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ  քաղաքի Ս. Ավետիսյան հասցեում գտնվող 10067.845 հազ.դրամ կադաստրային արժեքով ու 598.80 քառ.մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մանսաշենքը, 1080.976 հազ.դրամ կադաստրային արժեքով ու 68.25 քառ.մետր մակերեսով կաթսայատունը և պետական սեփականություն հանդիսացող 0.95 հա մակերեսով հողատարածքն (իրավունքի գրանցման 2005 թվականի մայիսի 27-ի թիվ 1397709 վկայական), հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության <Սպիտակի պետական քոլեջ> պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման–ընդունման աշխատանքները:                                                                     
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում <Սպիտակի պետական քոլեջ> պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման  պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմա¬նագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են <Սպիտակի պետական քոլեջ> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։