«ԵՐԵՎԱՆԻ «Մ.ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵ
2012-02-22
1.<<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան>> և Երևանի <<Մ.Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով <<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Սահմանել, որ՝
1)<<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան>> և Երևանի <<Մ.Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը <<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան,
2)վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են <<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել`
1)վերակազմակերպմամբ պայմանավորված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև նշված գույքերի կազմի և արժեքների, միացման պայմանագրերի և փոխանցման ակտերի հաստատումը.
2)սույն որոշմամբ վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը.
3)սույն որոշմամբ վերակազմակերպված` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարանի և Երևանի Մ.Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց դպրոցի աշակերտների հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմում:
4.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի <<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան>> պետական հիմնարկը վերակազմակերպելու և <<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 1534-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1)1-ին կետում <<հանրակրթական>> բառից հետո լրացնել <<(ավագ դպրոց)>> բառերը.
2)3-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
<<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպությունը <<Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան>> պետական հիմնարկի, <<Երևանի Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ>>, <<Երևանի ճարտարա-պետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան>> և Երևանի <<Մ.Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է>>:
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հատկացնելու մասին>> N 1282-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարածքներ>> ցանկի 2-րդ կետը և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի <<Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին>> N 575-Ն որոշման հավելվածի ավագ և հիմնական դպրոցների ցանկի 16-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












