«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկությունում հաղթանակ է տարել ՀՀ ԱԳՆ-ի թիմը

2012-02-20

«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության թիմի նկատմամբ: Եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար:
 «Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս տարի ավելացել է: Սա կնպաստի Հայաստանում առողջ՝ ինտելեկտուալ պայքարին միտված խմբերի ձևավորմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ պետական գերատեսչությունների 24 թիմերի մասնակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղի մրցաշարի երրորդ մրցանակակիր է դարձել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը՝ երրորդ տեղի մրցավեճում առավելության հասնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիմի նկատմամբ:
«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկությունում հաղթանակ է տարել ՀՀ ԱԳՆ-ի թիմը

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։