Համագործակցության հուշագիր նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում

2012-02-17

Փետրվարի 20-ին, ժամը 1200-ին ՀՀ ԿԳՆ-ում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության ու  «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության միջև՝  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության ոլորտում համագործակցության մասին: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Ա. Ղազարյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։