Քննարկում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու կրթության և գիտության նախարարի մասնակցությամբ

2012-02-16

Փետրվարի 18-ին, ժամը 1200-ին  Օշականում տեղի կունենա կլոր-սեղան քննարկում` «Հայոց եկեղեցու պատմություն»  առարկայի դասավանդման ձեռքբերումների ու առկա խնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը կմասնակցեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԶԼՄ ներկայացուցիչներին Օշական մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև փետրվարի 17-ը, ժամը 1600-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։