«Նորարար ուսուցիչներ» ֆորում

2012-02-07

Փետրվարի 8-ին, ժամը 1100-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, /շենք 10, 6-րդ հարկ/ Մայքրոսոֆթ ընկերությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակում  տեղի կունենա «Նորարար ուսուցիչներ» ֆորումը, որի ընթացքում  նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչներին  կհանձնվեն մրցանակներ:  Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և մրցույթի գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։