Ֆորում` «Նորարար ուսուցիչներ»

2012-02-08

Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում այսօր կայացել է կրթական համակարգում նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցույթ հանդիսացող՝ «Նորարար ուսուցիչներ» ֆորումի մրցանակաբաշխությունըÖ‰ Այն անցկացվել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբÖ‰ Ֆորումի նպատակն է ներկայացնել ուսուցիչների մշակած ուսուցման նորարար մեթոդները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման գործընթացումÖ‰ «Նորարար ուսուցիչներ» ֆորումը Հայաստանում կազմակերպվում է արդեն երրորդ անգամÖ‰
Այս տարի հայտարարված մրցույթին ներկայացվել է 41 նախագիծ, որոնցից 13-ն անցել են եզրափակիչ փուլ:Մրցույթի արդյունքում պարգևների են արժանացել վեց մասնակիցներ, ովքեր ստացել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Մայքրոսոֆթ ընկերության  սահմանած գլխավոր` առաջին, երկրորդ, երրորդ, հատուկ և խրախուսական անվանակարգերի մրցանակները: 2011 թվականի ֆորումի գլխավոր մրցանակին արժանացել է «Օհանյան» կրթահամալիրի ուսուցչուհի Աննա Գալստյանը՝  «Տիեզերքը շատ մոտ է» նախագծով: Այն ենթադրում է տիեզերքի և արեգակնային համակարգի հետազոտական աշխատանք աշակերտների կողմից՝ Microsoft Worldwidetelescope, Microsoft OneNOte ծրագրերի միջոցովÖ‰ Աննա Գալստյանն այս տարի  Լիսաբոնում կմասնակցի Մայքրոսոֆթի եվրոպական՝ «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին՝ ներկայացնելով իր նախագիծըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։