«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-02-07

 ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ>> պետական հիմնարկները վերակազմակերպելու, <<Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1392-Ն որոշման N 2 հավելվածի <<Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ>> բաժնի 73-րդ, 102-րդ, 119-րդ և 144-րդ կետերում <<հիմնական>> բառը փոխարինել <<միջնակարգ>> բառով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին կետով միջնակարգ հանրակրթական դպրոցի կարգավիճակ ստացած ուսումնական հաստատությունների կանոնադրություններում և ապահովել դրանց պետական գրանցումը:
3.  Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։