«ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-02-07
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության <Գյումրու N 42 ավագ դպրոց> պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 4/18 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի ձախակողմյան մասի 1-ին և 2-րդ հարկերից, ինչպես նաև նկուղից 480 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (իրավունքի գրանցման 2010 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 2412139 վկայական) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել <<ՄՈՒՇ> զարգացման կենտրոն> հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, <<ՄՈՒՇ> զարգացման կենտրոն> հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերն ենթակա են իրականացման <<ՄՈՒՇ> զարգացման կենտրոն> հասարակական կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման–ընդունման աշխատանքները:












