ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑ» (RODINE CITTADELLA DELLA PACE)

2012-02-07

«Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` լեզվի և հասարակագիտություն,տնտեսագիտություն,հոգեբանություն,միջազգային հարաբերություններ,գրականություն,գյուղատնտեսություն,պատմություն,ճարտարապետություն,հազորդակցություն մասնագիտություններով բարձրագույն կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով.
Դասընթացներին կարող են մասնակցել 19-27 տարեկան ՀՀ քաղաքացիները:
 Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 15-ը կից ներկայացված հարցաթերթիկի լրացված տարբերակը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել international@rondine.org; asso.rondine@libero.it
էլեկտրոնային փոստին կամ սուրհանդակային ծառայության միջոցով՝ Associazione Rondine Cittadella della Pace C. P. 46-52100 Arezzo (Italia) հասցեով:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.rondine.org կայքէջը կամ կից ներկայացված նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։