Փետրվարի 3-ին, ժամը 1200-ին Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում /հասցեն՝ Կորյունի 2, վարչական շենք, 2-րդ հարկ/ տեղի կունենա խորհրդի նիստ, որը կվարի խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված են 2011թվականի կատարած աշխատանքների հաշվետվությունը, 2012թ. բյուջեի նախահաշվի հաստատումը և ընթացիկ այլ հարցեր:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։