Մրցույթ՝ «ՈւզոՎւմ ես լրագրող դառնալ»
2012-02-01
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն`
1. «Անկախ հայրենիքս 20 տարեկան է»,
2. «Այս աստղազարդ երկնքի տակ»,
3. «Նրա աչքերից մեզ է նայում Փոքրիկ իշխանը»:
Անհրաժեշտ է նշել նաև տարիքը, դպրոցը և հեռախոսահամարը:
Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն 2012 թ. հունվարի 23-ից մինչև փետրվարի 17-ը` ուղարկելով myarevatsaghik@gmail.com էլ.փոստին կամ Կորյունի 19 ա հասցեով:
Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:
Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական:
Պատանիները կմասնակցեն նաև լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացներին:












