«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

2012-02-01

Նախագիծ
արձանագրային

Առաջնորդվելով մարդկային զարգացման համընդհանուր ուսմունքով, համաձայն որի բարձր կրթական մակարդակն ու մասնագիտական որակավորումը հանդիսանում են բարեկեցության կարևորագույն գրավականները, ինչպես նաև հիմք ընդունելով կամավորականության և հասարակության սոցիալական պատասխանատվության սկզբունքների կիրառման միջազգային փորձը երիտասարդների համար կրթական ծրագրերի իրականացման բնագավառում`
 
1.Հավանություն տալ`
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության  և կրթական ծրագրի իրականացման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության արդյունքների ամփոփագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի,
3)  զորացրվելուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթական ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։