Շարունակական բովանդակային բարեփոխումներ

2012-01-27

Նախորդ տարի հանրապետության մանկավարժների ու  դպրոցականների ծնողների հետ  կազմակերպված հանդիպումների ընթացքում,  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր հանրակրթության բնագավառում  իրականացվող գործընթացների հիմնական  շեշտը դնել բովանդակային բարեփոխումների վրա: Հաշվի առնելով մասնագիտական շրջանակների կարծիքներն ու առաջարկությունները` շարունակվում է հանրակրթության ծրարագրերի բեռնաթափման գործընթացը: ՀՀ ԿԳ  նախարարը հաստատել է մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը`  
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Երաժշտություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և  ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանների «Ես և շրջակա աշխարհը»առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը,
Հանրակրթական հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը:
Հավելելնք նաև, որ օրերս ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվել էին ևս 11 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր: Ընդհանուր առմամբ հաստատվել է  հանրակրթական 17 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։