Հայաստան-Չինաստան. կրթական հեռանկարներ
2012-01-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին: Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի և Չիանաստանի համագործակցությունը դեռևս զիջում է երկու երկրների միջև ձևավորված տնտեսական և քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մեր կրթական համակարգի համար գրավիչ է ինչպես Չինաստանի զարգացման այսօրվա ժամանակակից, հզոր տեմպը, այնպես էլ հնագույն պատմությունն ու մշակույթը»,- նշել է Ա. Աշոտյանը:
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կրթությունը դիտարկում է գերակա ոլորտ, նախարարը կարևորել է հայ-չինական նոր կրթական նախաձեռնությունների իրականացումը: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումները և այս համատեքստում պատրաստակամություն հայտնել Հայաստանում հիմնել չինարենի խորոցված ուսուցմամբ ավագ դպրոց՝ չինարենը ներառելով պետական կրթական ծրագրերում, որպես օտար լեզու:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հայ-չինական համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև կրթական որակավորումների և փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար լիարժեք իրավական հիմքերի ստեղծման խնդիրը: