BBC-ին` «Շախմատի» և Հայաստանի կրթական համակարգի մասին

2012-01-26

«Շախմատ» առարկան դառնում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային «բրենդը», որի մասին են վկայում տարբեր երկրների կրթական գերատեսչությունների պատասխանատուների արձագանքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում  քննարկումների  առանձնակի թեմա է դառնում  Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի ներմուծումը: Միջազգային հանրությունը հետաքրքրված է մեր երկրի փորձով և այդ հարցին անդրադառնում են նաև աշխարհի առաջատար լրատվամիջոցները: Օրերս այդ մասին ռեպորտաժ է  հեռարձակել հաղինակավոր բրիտանական BBC գործակալությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։