2012-2013ԹԹ. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

2012-01-26

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը սկսել է ընթացիկ երկամյակի համար  (2012-2013թթ.) Մասնակցության ծրագրի շրջանակներում  ներկայացված ծրագրային առաջարկությունների հաստատման և ֆինանսավորման գործընթացը: Մասնակցության ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն ազգային, ենթատարածաշրջանային, միջտարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը,  որոնք համահունչ են Կազմակերպության  36 C/5 փաստաթղթում տեղ գտած գերակայություններին և առաջնայնություններին: 
Համաձայն նշված փաստաթղթի, նախապատվությունը տրվելու է այն ծրագրերին, որոնց իրականացումը նպաստելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գերակայություն հանդիսացող Աֆրիկայի, երիտասարդության և գենդերային խնդիրների լուծմանը:
Յուրաքանչյուր ոլորտի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է նաև ստորև ներկայացվող երկամյա ոլորտային առաջնահերթությունները.
 Կրթություն
•Շարունակական կրթության և ուսուցման արդարության, ներառականության  և որակի առավել լայն ապահովում` հանուն կայուն զարգացման, խաղաղության մշակույթի և ընդդեմ բռնության:
•Կրթության ոլորտում գլոբալ առաջատար դերի ամրապնդում:
Բնական գիտություններ
•Գիտության, տեխնոլոգիայի և նորամուծության ոլորտի համակարգերի և քաղաքականության հզորացում` հանուն  կայուն զարգացման, խաղաղության մշակույթի, աղքատության վերացման և ընդդեմ բռնության:
•Գիտության կարողությունների մոբիլիզացում` բնական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների կայուն օգտագործման, էներգաարդյունավետության բարձրացման, ինչպես նաև բնական աղետների հետևանքների նվազեցման և մեղմացման նպատակով:
Հասարակական և հումանիտար գիտություններ
•Գիտության և տեխնոլոգիայի էթիկայի տարածում:
•Աջակցություն սոցիալական բարեփոխումներին ուղղված անդամ երկրների ջանքերին` հատկապես ժողովրդավարությանը և կայուն զարգացմանը նպաստելու նպատակով` հանուն խաղաղության մշակույթի և ընդդեմ բռնության:
Հաղորդակցություն և տեղեկատվություն
•Աջակցություն տեղեկատվության ազատությանը:
•Աջակցություն հաղորդակցության և տեղեկատվության ոլորտի ներուժի ամրապնդմանը` գիտելիքների համընդհանուր հասանելիության ապահովման նպատակով:
Մասնակցության ծրագրի շրջանակներում Ազգային հանձնաժողովը կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվել ընդհանուր առմամբ 10 ծրագրային առաջարկ, որոնք, հաստատման պարագայում, կֆինանսավորվեն հետևյալ սկզբունքով. 
•ազգային նախագծեր-26 000 ԱՄՆ դոլար,
•ենթատարածաշրջանային և միջտարածաշրջանային նախագծեր-35 000 ԱՄՆ դոլար,
•տարածաշրջանային նախագծեր-46 000 ԱՄՆ դոլար:
Ծրագրային առաջարկը ձևակերպելիս անհրաժեշտ է ներկայացման ձևի (Project proposal form)  “Relation to UNESCO field of competence” բաժնում հստակ մատնանշել դրա առնչությունը կազմակերպության գերակայություններին և առաջնայնություններին`
հղում կատարելով http://unesdoc.unesco.org/images/0019/001919/191978e.pdf ինտերնետային կայքում տեղադրված 36 C/5 փաստաթղթի երկամյա ոլորտային առաջնահերթություններին (Biennial sectoral priorities) և գործողության հիմնական ուղղություններին (Main lines of action):
Մասնակցության ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ և մանրամասն տեղեկատվության համար պետք է ուսումնասիրել կից նյութերը, հատկապես Հավելված VI-ում ներկայացված չափանիշները: Համապատասխան տեղեկատվություն կարելի է ստանալ նաև  հետևյալ կայքէջերից.
http://unesdoc.unesco.org/images/0019/001919/191978e.pdf
http://www.unesco.org/new/en/unesco/about-us/who-we-are/introducing-unesco/
Ծրագրերը պետք է ներկայացնել մինչև ս.թ. փետրվարի 6-ը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին /հեռ. 56-23-64/:
 Խմբագրման խիստ կարիք ունեցող և վերջնաժամկետից հետո ներկայացված ծրագրերին ընթացք չի տրվելու:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։