Շարադրությունների մրցույթ` «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»

2012-01-24

Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների մրցույթ:
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից դպրոցականները կարող են ներկայացնել.
- շարադրություն (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով:
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները:
- Աշխատանքների ընդունումը` մինչև ս/թ փետրվարի 10-ը ներառյալ:
- Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- մասնակցի մեկ լուսանկար,
- մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
- դպրոցի անվանումը, համարը և դասարանը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ` էլեկտրոնային հասցեով` gradaran@childlib.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։