Հանրակրթության բովանդակային բարեփոխումների շրջանակում
2012-01-23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ղեկավարվելով «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի 439-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, հաստատել է հանրակրթական մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը, որոնց հիմնական նպատակը ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի բեռնաթափումն է: Դեռևս նախորդ տարի նախարարը խնդիր էր դրել աշխատանքային խմբերի առջև հանրային լայն քննարկումների միջոցով գործընթացում ներգրավել հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով հաստատվել են`
•Հանրակրթական հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների
«Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը,
•Հանրակրթական հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների
«Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը,
•Հանրակրթական հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների
«Քիմիա» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը,
•Հանրակրթական հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների
«Ֆիզիկա» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը,
•Հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի
«Հայրենագիտություն» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը,
•Հանրակրթական հիմնական դպրոցի 5-6-րդ դասարաների
«Բնագիտություն» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը,