«ՎԱՀԵ ՔԱՐԻՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-01-18
N 1394-Ն որոշմանը համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վահե Հրաչիկի Քարիմյանին /ծնվ.` 1977 թվականի դեկտեմբերի 17-ին, հասցեն` քաղ. Երևան, Նալբանդյան 102, բն. 7, 2008 թվականին ընդունվել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ասպիրանտուրա/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2011 թվականի զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվա¬կանի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












