ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ

2012-01-16

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթÖ‰ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներըÖ‰
Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամÖ‰ Այս գումարները տրվում են որպես նյութական օժանդակություն ուսանողներին:

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
միակողմանի ծնողազուրկ ուսանող,
 երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
 պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն էÖ‰ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):
 2011թ. ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրսում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող 600 ուսանողների Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանձնել է կրթաթոշակների հավաստագրերÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։