ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-2012 /ՌԻՑՈՒՄԵՅԿԱՆ ԱՍԻԱ ՊԱՍԻՖԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ՃԱՊՈՆԻԱ/
2012-01-11
-Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության (MEXT) միջազգային ծրագիր,
-Ճապոնիայի և Համաշխարհային Բանկի համատեղ կրթաթոշակային ծրագիր,
-Ասիայի Զարգացման Բանկի Ճապոնիայի մասնաճյուղի կրթաթոշակային ծրագիր:
Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության (MEXT) միջազգային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և լրացված հարցաթերթիկները պետք է մինչև 2012 թվականի հունվարի 31-ը, իսկ այլ ծրագրերի համար` մինչև 2012 թվականի մարտի 30-ը ուղարկվեն Ճապոնիայի Ռիցումեյկան Ասիա Պասիֆիկ համալսարան:
Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմումի ձևը` կից նյութերում:












