Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Հայ-Ռուսական ՍլավոÕ

2012-01-09

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի 2 լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը 2 օրինակ.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը 2 օրինակ.
5) անձնագրի պատճենը 2 օրինակ. 
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը) 2 օրինակ.
7) Õ™ԱռեքսիմբանկՊ ՓԲԸ-ում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի  238001282207-00 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների իսկությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` 110 ժամյա տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը 60.000 ՀՀ դրամ է` առանց ճաշի և սուրճի ընդմիջման:
Դիմումներն ընդունվում են ս.թ. հունվարի 11-ից 31-ը:
Դասընթացները սկսվելու են փետրվարի 6-ից և ավարտվելու են փետրվարի 24-ին (բացի շաբաթ և կիրակի օրերը): Յուրաքանչյուր օր դասընթացները սկսվելու են  ժամը 14:30-ից:
Երևան, Հովսեփ Էմինի 123, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ, ամեն օր` ժամը 10:00-ից 17-ն (բացի շաբաթ և կիրակի օրերը): Հարցերի դեպքում զանգահարել` 010-26-97-01, կամ գրել հետևյալ էլ. փոստով` avetaida@mail.ru.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։